Քաղաքական

23.02.2016 12:00


ԱԺ–ում վերսկսվել են ՄԻՊ հարցով քննարկումները

ԱԺ–ում վերսկսվել են ՄԻՊ հարցով քննարկումները

Շարունակվում են 5–րդ գումարման ԱԺ 9–րդ նստաշրջանի հերթական քառօրյայի աշխատանքները։ Նիստը վարում են ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը։

ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 6 հարց: ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 137 հարց, 39 միջազգային պայմանագիր:

Նշենք, որ այսօր փակ քվեարկությամբ ընտրվելու է Մարդու իրավունքների պաշտպան: Միակ թեկնածուն Արման Թաթոյանն է։

Այս խորագրի վերջին նյութերը