5 հազ փախստական է կուտակվել հունամակեդոնական սահմանին (տեսանյութ)
Հունամակեդոնական սահմանին ապօրինի ներգաղթյալների հսկայական կուտակում է գոյացել։ Առաջ շարժվել նրանք այևս չեն կարող. հունական իշխանություններն արգելել են փախստականների մուտքն Աֆղանստանից, ինչպես նաև ուժեղացրել վերահսկողությունը Իրաքի ու Սիրիայի ներգաղթյալների նկատմամբ։ Ժամանածներին թողնում են միայն փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, իսկ եթե նրանք ինչ–ինչ պատճառներով անձնագիր չեն ներկայացնում, հետ են ուղարկում։
«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ միայն անցած շաբաթվա ընթացքում Թուրքիայից Հունաստան է ժամանել 17 հազ փախստական։ Նախկինում նրանք առանց կանգնեցվելու Մակեդոնիա էին անցնում հունական տարածքով, այնտեղից էլ ցրվում Եվրոպայով մեկ։
«Այժմ, ինչպես երևում է, նրանց զգալի մասը կմնա Հունաստանում»,–գրում է «Россия 24»–ը։
Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ԵՄ երկրները հատկապես Աթենքին են համարում միգրացիոն ճգնաժամի մեղավոր։ Նշվում է, որ եթե մինչև մայիս Հունաստանը չկատարի Բրյուսելի 50 հանձնարարությունները, նրան 2 տարով կհանեն Շենգենյան գոտուց։

7or.am