Աշխարհ

22.02.2016 20:35


«Hurriyet». «Էրդողանը պատերազմ է սկսել հանուն վրեժի ու անկախության»

«Hurriyet». «Էրդողանը պատերազմ է սկսել հանուն վրեժի ու անկախության»

Թուրքական «Hurriyet» թերթի լրագրող Նուրայ Մերթի կարծիքով Թուրքիան գտնվում է ռազմական դրության մեջ, սակայն իրավաբանորեն դեռ չի խոստովանում դա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Լրագրողը գրում է, որ իշխանությունները տոնում են նոր պատերազմ, որը համարում են վրեժ թուրքերին որպես մահմեդականների առաջնորդներ ճնշելու համար։

Երկրի քաղաքացիները չեն հասկանում Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի որոշ առանձնահատկությունները: Օրինակ՝ քրդական հարցը: Պաշտոնապես Թուրքիան մաս է կազմում ԻՊ դեմ կոալիցիային, սակայն թուրքական իշխանությունները ռմբակոծում են քրդական ժողովրդական ինքնապաշտպանության գումարտակները, որոնք հանդիսանում են «Իսլամական պետության» դեմ պայքարի Արևմուտքի գործընկերներ:

Լրագրողը նշում է, որ քրդերի հետ հակամարտությունը վնասում է պաշտոնական Անկարային, քանի որ այժմ Թուրքիայի արևմտյան գործընկերների մոտ տպավորություն է ստեղծվել, որ երկիրը խանգարում է խաղաղությանը և ԻՊ դեմ պայքարին:

«Անկարան չափից շատ թշնամիների դեմ չափից շատ պատերազմներ է վարում», - եզրակացնում է Մերթը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը