«The Guardian»-ի փոխանցմամբ` այն կառուցվել է Ռաթանակիրի նահանգում գտնվող լճի մոտ, որտեղից սկսվելու է արքայադստեր այցը երկիր՝ բժշկական կենտրոնի բացման առթիվ:
8 քմ մակերեսով սենյակն ունի օդափոխման հզոր համակարգ, իսկ սենյակի անկյունում տեղադրված է հատուկ պատվիրված պահարանը: Նշվում է, որ զուգարանի կառուցման համար բոլոր անհրաժեշտ շինարարական և հարդարման նյութերը ներկրվել են Թայլանդից, այդ իսկ պատճառով սենյակի արժեքը շատ բարձր է: Շինարարների խոսքերով` սենյակում առկա են զուգարանակոնք, լոգարան և ազատ գոտի, որտեղ տեղադրված է պահարանը:
Աղբյուրի փոխանցմամբ` զուգարանասենյակի արժեքը 66 անգամգերազանցում էԹայլանդում սահմանված միջին աշխատավարձը: Ավելին` դպրոցների 30%-ը չունի սանհանգույց, իսկ գյուղերում այն բացակայում է բնակչության 80%-ի տներում։
Թայլանդի արքայադստեր համար Կամբոջայում 40 հազ դոլար արժողությամբ զուգարանասենյակ են կառուցել
Թայլանդի արքայադուստր Մահա Չաքրիի այցի կապակցությամբ Կամբոջայում 40 հազ դոլար արժողությամբ զուգարանասենյակ են կառուցել:
«The Guardian»-ի փոխանցմամբ` այն կառուցվել է Ռաթանակիրի նահանգում գտնվող լճի մոտ, որտեղից սկսվելու է արքայադստեր այցը երկիր՝ բժշկական կենտրոնի բացման առթիվ:
8 քմ մակերեսով սենյակն ունի օդափոխման հզոր համակարգ, իսկ սենյակի անկյունում տեղադրված է հատուկ պատվիրված պահարանը: Նշվում է, որ զուգարանի կառուցման համար բոլոր անհրաժեշտ շինարարական և հարդարման նյութերը ներկրվել են Թայլանդից, այդ իսկ պատճառով սենյակի արժեքը շատ բարձր է: Շինարարների խոսքերով` սենյակում առկա են զուգարանակոնք, լոգարան և ազատ գոտի, որտեղ տեղադրված է պահարանը:
Աղբյուրի փոխանցմամբ` զուգարանասենյակի արժեքը 66 անգամ գերազանցում է Թայլանդում սահմանված միջին աշխատավարձը: Ավելին` դպրոցների 30%-ը չունի սանհանգույց, իսկ գյուղերում այն բացակայում է բնակչության 80%-ի տներում։
7or.am