Աշխարհ

22.02.2016 17:15


Պուտինը Սիրիայի հարցով խորհրդակցել է Քաթարի էմիրի հետ

Պուտինը Սիրիայի հարցով խորհրդակցել է Քաթարի էմիրի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քաթարի էմիր Թամիմ բեն Հադամ ալ Թանիի հետ։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են Սիրիայի իրավիճակին առնչվող հարցեր։ «Интерфакс»–ի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են համագործակցել բոլոր մակարդակներում՝ ճգնաժամի կարգավորման նպատակով։

«vesti.ru»–ն հիշեցնում է, որ Քաթարի էմիրը ս.թ. հունվարին այցելել էր Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահի հետ։ Բանակցությունների արդյունքում երկրները պայմանավորվել են մեծացնել Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների որոնմանն ուղղված ջանքերը, կայունության հասնել էներգակիրների շուկաներում, ինչպես նաև սերտորեն համագործակցել 2018 և 2022թթ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների նախապատրաստության հարցերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը