Լրահոս

22.02.2016 14:40


Վահան Բաբայանն այլևս չի իրականացնի ԲՀԿ խոսնակի պարտականությունները

Վահան Բաբայանն այլևս չի իրականացնի ԲՀԿ խոսնակի պարտականությունները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Վահան Բաբայանն այլևս չի իրականացնելու մամուլի խոսնակի պարտականությունները: «Facebook»-ի իր էջում Բաբայանը գրել է.

«Հարգելի՛ լրագրողներ, ես այսուհետ չեմ իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները: Դա իմ անձնական որոշումն է։ Շնորհակալ եմ համատեղ եւ հետաքրքիր աշխատանքի համար»:

«Tert.am»-ի հարցին, թե որն է պատճառը, Վահան Բաբայանը պատասխանել է, թե անձնական նկատառումներով է եկել նման որոշման: «Tert.am»-ի ճշտող հարցին, թե արդյոք դա կապվա՞ծ է մամուլում հրապարակվող լուրերի հետ, որ ինքը կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ տարակարծություններ ունի, քանի որ կողմ է իշխանությունների հետ համագործակցությանը, Բաբայանը պատասխանել է. «No comment, հետո կխոսենք այդ մասին»:

Այս խորագրի վերջին նյութերը