Աշխարհ

22.02.2016 12:19


Կարապետյան-Սենեկալ զույգը՝ միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Կարապետյան-Սենեկալ զույգը՝ միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը «Bavarian open» միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ազատ ծրագրում Հայաստանը ներկայացնող զույգը հաջող ելույթ է ունեցել և հավաքած ընդհանուր 140,16 միավորով գրավել երկրորդ հորիզոնականը:

Առաջին տեղում գերմանական Կումես-Բուկլանդ զույգն է՝ 165,68 միավորով:

Այդպիսով Կարապետյան-Սենեկալ զույգն իրավունք է ստացել մասնակցելու Բոսթոնում կայանալիք աշխարհի առաջնությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը