Մեկնաբանություն

22.02.2016 11:36


Սովետական ագիտպրոպը և ՀՅԴ–ի վարքագիծը

Սովետական ագիտպրոպը և ՀՅԴ–ի վարքագիծը

Սովետական Միության տարիներին Հայ հեղափոխական դաշնակցության դեմ, հասկանալի պատճառներով, հակաքարոզչություն էր իրականացվում։ Գրքերի, հոդվածների, ֆիլմերի («Սարոյան եղբայրները», «Զանգեզուրը» և այլն) և այլնի միջոցով սևացնում էին Դաշնակցությանը՝ այն բնութագրելով որպես դավաճան, ծախու և սկզբունքներ չունեցող մանր ժուլիկների խմբակ։

Սովետական պատմագրության մեջ ՀՅԴ–ն ներկայացված էր որպես մանր կրպակատերերի կամ մանր բուրժուազիայի կուսակցություն, որին սեփական մերկանտիլ շահերից բացի՝ այլ բան չի հետաքրքրել։

Սովետական ագիտպրոպի այդ գնահատականները ոմանց մոտ հակառակ ռեակցիան էին առաջացնում։ Կացնային ու միակողմանի քարոզը չէր կարող ալերգիա չառաջացնել։

Ու քանի որ սովետական ճշմարտությունը հիմնականում թաղված էր ստի ու կեղծիքի մեջ, ուստի ՀՅԴ–ի մասով էլ ամեն ինչ հակառակ իմաստով էր ընկալվում ԽՍՀՄ–ի իրականացրած քարոզի մասին հակառակ կարծիք ունեցողների, մասնավորապես՝ ինձ մոտ։

Ուշագրավն այն է, որ ՀՅԴ–ի ներկայիս ղեկավարության վարքագծով պայմանավորված՝ հիմա ստացվում է, որ սովետական ագիտպրոպը երբեմն դիպուկ և ճշմարիտ գնահատականներ էր տալիս։ Ուրիշ ինչ, եթե ոչ մանր ժուլիկություն չգնահատես դաշնակցական ղեկավարության պաշտոնների առևտուրը Սերժ Սարգսյանի հետ։

Պարզապես ամբողջ ՀՅԴ–ն է ափսոս։ Չէ՞ որ այդ կառույցում եղել են ու կան բազմաթիվ ազնիվ ու հայրենասեր մարդիկ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը