Աշխարհ

22.02.2016 12:05


Աճուրդում մոտ 3 հազ դոլարով վաճառվել են Սթիվ Ջոբսի հնամաշ սանդալները (տեսանյութ)

Աճուրդում մոտ 3 հազ դոլարով վաճառվել են Սթիվ Ջոբսի հնամաշ սանդալները (տեսանյութ)

ԱՄՆ աճուրդում կոլեկցիոները մոտ 3 հազ դոլար է վճարել «Apple»–ի հիմնադիր Սթիվ Ջոբսի հնամաշ սանդալների համար։

Ինչպես հաղորդվում է «Heritage Auctions»–ի կայքում, սանդալներն աճուրդի էր հանել Ջոբսի տան կառավարիչ Մարկ Շեֆը, որը խոստովանել է, որ տարիներ ի վեր հավաքել է այն ամենը, ինչ Ջոբսը դեն է նետել։ Լոտը վաճառվել է 2 750 ԱՄՆ դոլարով։

RT–ի փոխանցմամբ՝ նախօրեին ԱՄՆ մեկ այլ աճուրդի տանն էլ վաճառվել են բրիտանական «Բիթլզ» խմբի հիմնադիրներից Ջոն Լենոնի մազերը։ Բրիտանացի կոլեկցիոներն իր կուռքի մազափնջի համար 35 հազ դոլար է վճարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը