Աշխարհ

22.02.2016 10:50


Յացենյուկն ընդունել է իր մեղքը Եվրամայդանի ոչ բոլոր հույսերի իրականացման համար

Յացենյուկն ընդունել է իր մեղքը Եվրամայդանի ոչ բոլոր հույսերի իրականացման համար

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մասամբ խոստովանել է իր մեղքն այն բանում, որ Ուկրաինան դեռ չի հասել այն ամենին, ինչին ձգտում էր Մայդանի ժամանակ: Այս մասին հայտնում է «Укринформ»-ը:

Ըստ վարչապետի՝ վերջին երկու տարվա ընթացքում Ուկրաինային հաջողվել է անկախանալ Ռուսաստանից և դառնալ «իսկապես անկախ պետություն»։

«Առաջ, ըստ էության, մենք գտնվում էինք Ռուսաստանի Դաշնության արտաքին կառավարման տակ», - ընդգծել է Յացենյուկը` հավելելով, որ այժմ Ուկրաինան կախված չէ Ռուսաստանից ո՛չ քաղաքականապես, ո՛չ տնտեսապես, ոչ էլ գազային ոլորտի առումով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը