Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ նախագահի և գործադիր մարմնի ընտրությունը։ ՀՀԿ 12-րդ համագումարի 1768 պատվիրակներից քվեարկությանը մասնակցել է 1738-ը։ Անվավեր է ճանաչվել 69 քվեաթերթիկ, վավեր՝ 1669։
Փակ գաղտնի քվեարկությամբ և 1669 կողմ ձայնով ՀՀԿ նախագահ է վերընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Գործադիր մարմինը նոր համալրած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ստացել է 1664 կողմ և 5 դեմ ձայն, իսկ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը՝ 1665 կողմ, 4 դեմ ձայն։
ՀՀԿ փոխնախագահների և հանձնաժողովների նախագահների ընտրությունն էլ տեղի կունենա նոյեմբերի 29-ին։
Ի դեպ, վերընտրվելուց հետո ելույթ ունենալով, Սերժ Սարգսյանը նշել է, որ իրեն մամուլում հաճախ են մեղադրում ադրբեջանական կողմից հնչող հերյուրանքներին չանդրադառնալու համար՝ ավելացնելով նաև, որ նպատակը նախագահին լարվածության մեջ պահելն է, որ շաբաթը 1-2 անգամ ինքն արդարանա.
-Ես արդարանալու ոչինչ չունեմ։ Թող արդարանան նրանք, ովքեր նպատակ ունեին Ղարաբաղը զիջել ադրբեջանցիներին։ Թող արդարանան նրանք, ովքեր համարձակություն չունեցան բարձրաձայն արտահայտել մեր ժողովրդի կամքը, այդ կամքը դրսևորել ցանկացած մակարդակում,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ

7or.am