Նաիրա Զոհրաբյանի արձագանքը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության շուրջ
Անդրադառնալով ծանրամարտի աշխարհի առաջնությունում ՆազիկԱվդալյանի նվաճած ոսկե մեդալին և ՀՀ սպորտի փոխնախարարի արձագանքին, թե այս հաղթանակը ՀԱՕԿ նախագահ ԳագիկԾառուկյանի ծննդյան լավագույն նվերն է, ինչը որոշների կողմից մեկնաբանվել էր, թե Ծառուկյանը սեփականաշնորհել է ազգային հաղթանակները՝ ԲՀԿ խմբակցության անդամ ՆաիրաԶոհրաբյանն «7 օրի» հարցմանն ի պատասխան ասաց. «Այո՛, ես ևս կրկնում եմ, որ մեր հրաշալի ծանրորդուհու փայլուն հաղթանակը Գագիկ Ծառուկյանի ծննդյան լավագույն նվերն է։ Որովհետև եթե պարոն Ծառուկյանին հարցնեին, թե նա ինչ նվեր կցանկանար իր ծննդյան օրվա առթիվ, ապա պատասխանը, վստահ եմ, մեկն էր լինելու՝ սպորտային նորանոր հաղթանակներ, որոնք Հայաստանի Հանրապետության անունը կհնչեցնեն աշխարհի հզորների կողքին։ Այո՛, այս հաղթանակը, որով այսօր հպարտանում է ողջ հայ ժողովուրդը, և որը մեր ողջ ժողովրդի հաղթանակն է, լավագույն նվերն է Ծառուկյանին։ Իսկ սեփական չարությունից իրենց իսկ հոգին հետևողականորեն թունավորողներին մենք շարունակում ենք մեծահոգաբար ցավակցել»։
Նաիրա Զոհրաբյանի արձագանքը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության շուրջ
Անդրադառնալով ծանրամարտի աշխարհի առաջնությունում Նազիկ Ավդալյանի նվաճած ոսկե մեդալին և ՀՀ սպորտի փոխնախարարի արձագանքին, թե այս հաղթանակը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ծննդյան լավագույն նվերն է, ինչը որոշների կողմից մեկնաբանվել էր, թե Ծառուկյանը սեփականաշնորհել է ազգային հաղթանակները՝ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն «7 օրի» հարցմանն ի պատասխան ասաց. «Այո՛, ես ևս կրկնում եմ, որ մեր հրաշալի ծանրորդուհու փայլուն հաղթանակը Գագիկ Ծառուկյանի ծննդյան լավագույն նվերն է։ Որովհետև եթե պարոն Ծառուկյանին հարցնեին, թե նա ինչ նվեր կցանկանար իր ծննդյան օրվա առթիվ, ապա պատասխանը, վստահ եմ, մեկն էր լինելու՝ սպորտային նորանոր հաղթանակներ, որոնք Հայաստանի Հանրապետության անունը կհնչեցնեն աշխարհի հզորների կողքին։ Այո՛, այս հաղթանակը, որով այսօր հպարտանում է ողջ հայ ժողովուրդը, և որը մեր ողջ ժողովրդի հաղթանակն է, լավագույն նվերն է Ծառուկյանին։ Իսկ սեփական չարությունից իրենց իսկ հոգին հետևողականորեն թունավորողներին մենք շարունակում ենք մեծահոգաբար ցավակցել»։