ՀՀ ԱԺ խմբակցությունները նամակ են հղել միջազգային կառույցների ղեկավարներին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, Եվրոպական խորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկին, ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուին
ԵԱՀԿ-ի ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուին
Հոկտեմբերի 5-ին' գիշերվա ժամը 3-ին, Ադրբեջանում մահացել է Հայաստանի սահմանամերձ գոտուց առևանգված քաղաքացիական անձ, հովիվ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը: Հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և ռազմական դատախազության համատեղ հայտարարությանը' այդ երկրի լրատվամիջոցները նշում են, թե տեղի ունեցածը «ինքնասպանություն» է: Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվել էր մի տեսահոլովակ, որում պարզ երևում են Մ.Սարիբեկյանի վրա առկա խոշտանգումների հետքերը:
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորական խմբակցությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի Հանրապետության իշխանությանը Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ և պահանջում են Ադրբեջանից' իր կողմից վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածի դրույթներին, Ժնևյան կոնվենցիաների և ՄԱԿ-ի 1984թ. դեկտեմբերի 10-ին ընդունված' «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» Կոնվենցիային համապատասխան պատասխանատվության ենթարկել Մանվել Սարիբեկյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնատար անձանց:
Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեն հանդիսանում է Ժնևյան կոնվենցիայի և կից արձանագրությունների դրույթների պահպանության երաշխավորը, Ազգային Ժողովի պատգամավորական խմբակցությունները դատապարտում են Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Երևանի և Բաքվի գրասենյակների անգործությունն ու պասիվությունը:
Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող ինքնասպանության պաշտոնական վարկածը, մեր կողմից գնահատվում է որպես պատասխանատվությունից խուսափելու և անպատժելիության կիրառման փորձ, քանի որ քաղաքացու մոտ նախքան մահն առկա են եղել բռնության հետքեր: Ինքնասպանության վարկածի դեպքում անգամ ծագում է քաղաքացուն ինքնասպանության հակելու կամ հասցնելու վարկածը, ինչը պետք է մանրամասն քննության առնվի Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից' անպայմանորեն գործընթացին մասնակից դարձնելով Հայաստանի Հանրապետության և միջազգային փորձագետներին:
Մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացրած Ադրբեջանի Հանրապետությունը պատասխանատու է իր երկրի վարչական սահմաններում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության համար: Օտարերկրյա քաղաքացու կյանքի դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգության բացահայտմանը պետք է մասնակից դարձվեն այն երկրի ներկայացուցիչները, որի հովանավորության ներքո գտնվում է տվայլ անձը:
Ուստի պահանջում ենք Հայասատանի Հանրապետության հովանավորությունը կրող Մանվել Սարիբեկյանի մահվան գործի քննությանը ներգրավել ՀՀ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Նաև կոչ ենք անում ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին, ՄԱԿ-ի և Եվրոպական Միության համապատասխան մարմիններին նպաստել այս դեպքի կապակցությամբ հետաքննությանը ներգրավելու Հայաստանի և միջազգային անկախ փորձագետներին:
ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցություններ'
Հայաստանի Հանրապետական կուսակցություն' Գալուստ Սահակյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն' Գագիկ Ծառուկյան
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն' Վահան Հովհաննիսյան

«Օրինած Երկիր» կուսակցություն ' Հեղինե Բիշարյան
«Ժառանգություն» կուսակցություն ' Ստեփան Սաֆարյան