Լրահոս

28.11.2009 18:24


Արթուր Բաղդասարյանը՝ ՀՀԿ համագումարում

Արթուր Բաղդասարյանը՝ ՀՀԿ համագումարում

ՀՀԿ 12-րդ համագումարին հրավիրված ՕԵԿ նախագահ, ՀՀ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում նշել է, որ ՕԵԿ-ը միշտ ՀՀԿ-ի հետ առողջ համագործակցություն է իրականացրել։

-Վերջին նախագահական ընտրություններից հետո նոր թափ առավ համագործակցությունը ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև։ Գրեթե երկու տարի առաջ Ազատության հրապարակում մեկը մյուսի հետևից հրաժարականներ էին ներկայացնում պաշտոնյաներ, բազմահազար ազգաբանակչություն էր հավաքված ազատության հրապարակում, և որոշ անձանց  ապօրինի գործողությունների արդյունքում կարող էին ավելի մեծ պոռթկումներ տեղի ունենալ։ Մեր քաղաքական կազմակերպության խոհեմ դիրքորոշման արդյունքում մենք կարողացանք ոչ միայն նպաստել, որ երկրում տեղի չունենան լայնածավալ հանցագործություններ, չհոսեր ավելի շատ արյուն, այլև մեր և Հանրապետական կուսակցության քաղաքական դաշինքի արդյունքում ձևավորված նոր քաղաքական իշխանությունն ստացավ հանրային ավելի լայն վստահություն, որի արդյունքում մենք այսօր մեր երկրում առաջ մղեցինք բարեփոխումները՝ ՀՀԿ նախագահ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական գլխավորությամբ,-ասել է նա։

 7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը