Աշխարհ

20.02.2016 18:00


Էմմա Ուոթսոնը պատրաստվում է ժամանակավորապես դադարեցնել նկարահանումները

Էմմա Ուոթսոնը պատրաստվում է ժամանակավորապես դադարեցնել նկարահանումները

«Հարրի Փոթեր» կինոնկարի աստղ, բրիտանացի հայտնի դերասանուհի և ֆոտոմոդել Էմմա Ուոթսոնը հայտարարել է, որ պատրաստվում է մեկ տարով հանգստանալ նկարահանումներից և իր ժամանակը տրամադրել ֆեմինիզմի ուսումնասիրմանը: Այս մասին 25-ամյա Էմման հայտարարել է «Paper» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:

«Մեկ տարվա ընթացքում ես պատրաստվում եմ շաբաթական մեկ գիրք կարդալ: Նկատի ունեմ միայն այն գրքերը, որոնք նվիրված են ֆեմինիստական շարժմանը: Ես շատ եմ հետաքրքրված այդ թեմայով: Ես շփվել եմ շարժման ակտիվիստների հետ, արդեն շատ բան կարդացել եմ: Վստահ եմ, որ ճիշտ ուղու վրա եմ և կցանկանայի շարունակել ֆեմինիզմի ուսումնասիրությունը, իսկ հետո զբաղվել սեռերի հավասարության գաղափարի տարածմամբ», - հայտնել է Ուոթսոնը` հավելելով, որ ֆեմինիզմի ուսումնասիրումը նպաստում է իր անձնական աճին:

«Ես դառնում են ինքնավստահ և անկախ, որն ապագայում հրաշալի կին և մայր կլինի», - ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը