Քաղաքական

20.02.2016 15:50

ՌԴ–ն ուժեղացնում է Հայաստանում իր ռազմաբազան МиГ-29 նորագույն կործանիչներով

ՌԴ–ն ուժեղացնում է Հայաստանում իր ռազմաբազան МиГ-29 նորագույն կործանիչներով

Ռուսաստանն ուժեղացնում է Հայաստանում իր «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազան МиГ-29 չորրորդ սերնդի կործանիչներով և կատարելագործված Ми-8МТ տրանսպորտային ուղղաթիռով: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը հղումով։

«Մոտ ժամանակներս 4+ սերնդի ճակատային կործանիչները և Ми-8МТ ուղղաթիռը կհավաքվեն ինժեներա-տեխնիկական կազմի կողմից և շահագործման կհանձնվեն»,–հայտնել են մամուլի ծառայությունից։

Նշվում է նաև, որ միավորման օդաչուները МиГ-29 կործանիչներով կսկսեն թռիչքներ իրականացնել 2016–ի մարտի կեսերից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։