Աշխարհ

20.02.2016 12:00


Ֆրանսիական իշխանություններն արտաքսում են Կալեի փախստականներին

Ֆրանսիական իշխանություններն արտաքսում են Կալեի փախստականներին

Ֆրանսիական Կալե քաղաքում գտնվող փախստականների ճամբարի հարավային մասը պետք է ազատվի մինչև փետրվարի 23-ի երեկոյան։ Այս մասին համապատասխան որոշումը, «Корреспондент»–ի փոխանցմամբ, կայացրել են Պա դե Կալեի դեպարտամենտում։

Նշվում է, որ բոլոր այն փախստականները, ովքեր ճամբարում կմնան այդ ժամկետից հետո, կարտաքսվեն։ Իշխանությունները մտադիր են քանդել վրանային ճամբարի հարավային մասը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ բնակության վայրը կլքի 800-1000 մարդ։

Ներգաղթյալների թիվը Կալեի ճամբարում, որն առավել հայտնի է «Ջունգլի» անունով, վերջին 2 տարվա ընթացքում ավելացել է մի քանի անգամ, որի արդյունքում ճամբարը վերածվել է քաղաքի։

Փախստականներին առաջարկում են տեղափոխվել հատուկ կահավորված բնակելի ապաստաններ, որոնց համար իշխանությունները մոտ 25 մլն եվրո են ծախսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը