Աշխարհ

20.02.2016 11:30


Բուլղարիայում հարգանքի տուրք են մատուցել երկիրը թուրքերից ազատագրած ռուս զինվորներին

Բուլղարիայում հարգանքի տուրք են մատուցել երկիրը թուրքերից ազատագրած ռուս զինվորներին

Բուլղարիայում հարգանքի տուրք են մատուցել ռուս զինվորների հիշատակին, ովքեր զոհվել են 1878թ. ռուս-թուրքական պատերազմում՝ երկիրն ազատագրելու ժամանակ: Հիշատակման արարողությունը տեղի է ունեցել Գորնո Բուգարովո գյուղում, որտեղ կայացել է ճակատագրական մարտը. վերջինի շնորհիվ հնարավոր է դարձել ազատել մայրաքաղաք Սոֆիան թուրքերից: «Вести.ru»-ի փոխանցմամբ՝ հիշատակման արարողությունն անցկացվում է ամեն տարի՝«Մենք հիշում ենք» կարգախոսի ներքո:

«Մարդիկ, ովքեր ցանկանում են կեղծել պատմությունը, պատմում են, որ թուրքական ստրկատիրություն չկար: Իսկ մենք հայտարարում ենք, որ այն կար: Մենք շնորհակալ ենք ռուս ժողովրդին և ամեն տարի նշելու ենք այդ տոնը շնորհիվ նրա», - հայտարարել է սլավոնական համայնքի ղեկավար Էմիլ Միլամովը:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը