Լրահոս

19.02.2016 18:15

Ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի և Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև

Ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի և Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հետ:

Ընդգծելով հանդիպման և այցի կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար` նախարար Կարապետյանը մատնանշել է հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները` ընդգծելով գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման, գիտահետազոտական, կրթական, խորհրդատվական համակարգերի միջև փոխայցելությունների միջոցով կապերի ամրապնդման հարցերը:

Նախարարը նաև շեշտել է կենդանիների համարակալման և հաշվարման համակարգերի ներդրման կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել համապատասխան աշխատանքային խմբերի միջոցով։

Անդրադարձ է կատարվել նաև գիտական կառույցների միջև, մասնավորապես սերմնաբուծության ոլորտում համագործակցության զարգացման հարցին։ Քննարկվել է նշված ուղղություններով տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությունը:

Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարն իր հերթին կարևորել է այցը երկկողմ հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար և հույս հայտնել, որ այն կնպաստի արդյունավետ համագործակցության հաստատմանը։

Հանդիպման շրջանակում նախարարները ստորագրել են համաձայնագիր Հայաստանի և Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև ագրարային ոլորտում համագործակցության մասին:

Համաձայնագրի շրջանակում երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունները համագործակցություն կծավալեն բուսաբուծության, գոմշաբուծության և թռչնաբուծության, չորային գոտիներում գյուղատնտեսության կազմակերպման, ոռոգման և ջրի կառավարման համակարգերի ու առաջադեմ տեխնոլոգիաների բնագավառներում փորձի փոխանակման, կաթի արտադրության և վերամշակման, պտղատու ծառերի փոխանակման և այլ առաջնային ուղղություններով: Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը հրավիրել է իր պաշտոնակցին այցելել Հայաստան։

Այսօր նախատեսվում են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի հանդիպումները գյուղտեխնիկայի խոշոր արտադրողների, գինի ներմուծողների, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ՀՀ դեսպանատանը կկազմակերպվի գինու համտես։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։