Քաղաքական

19.02.2016 17:29

Իշխանությունները մտադիր են ընտրողների գրանցումը տեղամասում դարձնել էլեկտրոնային

Իշխանությունները մտադիր են ընտրողների գրանցումը տեղամասում դարձնել էլեկտրոնային

Իշխանությունները մտադիր են քվեարկության օրն ընտրողների գրանցումը տեղամասում դարձնել էլեկտրոնային: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ առայժմ չհստակեցնելով, թե ընտրողների նույնականացման որ տարբերակի վրա են կանգ առնելու։

«Տեխնոլոգիաները կարող են լինել տարբեր. դա կարող է լինել մատնահետք, պատկեր, դեմք և այլն։ Դա կախված է ոչ միայն այն տեխնիկայից, որը մենք կկարողանանք ձեռք բերել, այլ նաև որը որ ավելի հուսալի է»,- ասաց Հարությունյանը։

Միաժամանակ իշխող կուսակցության ղեկավար անդամն արդեն մերժում է ընտրողների մատնահետքերով նույնականացումը՝ այս գործիքը որակելով ոչ օգտակար։

«Ես դեմ եմ, որ ընտրողին գրանցող համակարգը ընտրական տեղամասում լինի ցանցային։ Որովհետև ցանցային համակարգը նշանակում է լրացուցիչ հնարավորություն՝ խափանելու ցանցի աշխատանքը, անգամ ոչ թե դիտավորյալ, այլ զուտ տեխնիկական պատճառներով երբեմն ինտերնետն է անհետանում երկրում։ Պատկերացրեք ինչ-որ մի գյուղից ենթադրեք կապը կենտրոնական համակարգի հետ դադարի։ Ապակենտրոնացած համակարգի պայմաններում, ինձ թվում է, փաստաթղթային հավաստումը շատ ավելի վստահելի է՝ մարդու դեմքն է երևում»,- նաև ասաց Հարությունյանը։

Իսկ ընդդիմադիրների մյուս սկզբունքային պահանջը՝ ընտրության մասնակիցների ցուցակների հրապարակումը, Դավիթ Հարությունյանն առհասարակ անթույլատրելի է համարում։

Մանրամասներն՝ «Ազատություն»–ում

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։