Աշխարհ

19.02.2016 19:00


ԱՄՆ ոստիկանությանը կոչ են արել բոյկոտել Բեյոնսեի շրջագայությունը

ԱՄՆ ոստիկանությանը կոչ են արել բոյկոտել Բեյոնսեի շրջագայությունը

Մայամիի ոստիկանության արհմիությունը կոչ է արել իրավապահ մարմինների ընկերակցություններին բոյկոտել հանրահայտ երգչուհի Բեյոնսեի շրջագայությունը:

CNN-ի փոխանցմամբ՝ երգչուհու համաշխարհային շրջագայությունը պետք է մեկնարկի ապրիլի 27-ին Մայամիի «Մարլինս պարկ» մարզադաշտում:

Ոստիկանական արհմիության նախագահ Խավյեր Օրտիսը հայտարարել է, որ Սուպերբոլի ընդմիջման ժամանակ Բեյոնսեն օգտագործել է իր ելույթը «Սև հովազներ» աֆրոամերիկյան ձախ կազմակերպությանն աջակցելու և ոստիկանության դեմ հայտարարությունների համար՝ իր այդ քայլով բաժանելով «ամերիկացիներին»:

Բեյոնսեն բեմ է դուրս եկել մի խումբ պարողների հետ, որոնք հագնված են եղել «Սև հովազներ» քաղաքական կազմակերպության անդամների պես։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը