Քաղաքական

19.02.2016 16:01

ՏԿԱԻՆ-ը տրոհելու նախագիծն ընդունվեց

ՏԿԱԻՆ-ը տրոհելու նախագիծն ընդունվեց

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քվեարկության էր դրվել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Կողմ է քվեարկել 68, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 71 կողմ, 17 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք՝ նախագծով նախատեսվում է տարանջատել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները:

Քվեարկության դրվեց նաև «Գործունության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» փոփոխված օրենքները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

Օրենքի նախագիծն ընդունվեց 90 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։