Վ. Հովհաննիսյան. «Չի կարող կուսակցական շահը վեր դասվել պետական շահից» (տեսանյութ)
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հովհանիիսյանի կարծիքով խորհրդարանում ծավալված այսօրվա քննարկումն ավելի մեծ, խորքային խնդիրների մասին է խոսում, քան առաջին հայացքից երևացող ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունն է:
-Բոլորս հասկանում ենք, որ սա Դաշնակցության համար է կատարվում: Իսկ իրականում ինչ է կատարվում՝ հարցը ավելի խորքային է: Ստացվում է, որ մենք կառավարման արդյունավետության գաղափարը ստորադասում ենք քաղաքական նպատակահարմարության գաղափարին: Դա շատ վատ նախադեպ է, որովհետև չի կարելի նման բան անել, այստեղ իսկապես առաջանում է պետական շահի գաղափար և կուսակցական շահի գաղափար: Մենք 25 տարի անընդհատ ասում ենք, որ չի կարող կուսակցական շահը վեր դասվել պետական շահից, բայց մենք այսօր գնում ենք այդ ճանապարհով,– պատգամավորի խոսքն է մեջբերում «vesti.am»–ը։
Շարունակելով իր ելույթը՝ Հովհաննիսյանը եզրահանգել է, որ այս խնդիրները առաջացել են, և դեռ կառաջանան սահմանադրական փոփոխություններից հետո:
-Սա իսկապես վատ նախադեպ է, և մտավախության ունեմ, որ սա ծիլերն են, որովհետև խորհրդարանական կառավարման մոդելին անցումը, որին մենք ուրախ–զվարթ անցանք, ենթադրում է, որ մենք անընդհատ նման խնդրի առաջ ենք կանգնելու՝ քաղաքական նպատակահարմարության, թե կառավարման արդյունավետության: Եվ խորհրդարանական կառավարման մոդելի բացասական կողմն այն է, որ շատ հաճախ ստիպված ենք լինում ստորադասել արդյունավետության շահը, պետական շահը քաղաքական մանր կուսակցական շահերին:
Ադրբեջանի հետ ռազմական կոնֆլիկտ ունեցող պետության համար, տնտեսական այսպիսի ծանր վիճակում գտնվող երկրի համար ո՞րն է ավելի կարևոր՝ արդյունավետ կառավարումը, թե կուսակցական քաղաքական նպատակահարմարությունը,- եզրափակել է նա:

Մանրամասները՝ «vesti.am»–ի տեսանյութում: