Աշխարհ

19.02.2016 13:05


Եվրոպոլի տնօրենը նախազգուշացրել է Եվրոպայում ԻՊ կողմից իրագործվելիք հնարավոր ահաբեկչությունների մասին

Եվրոպոլի տնօրենը նախազգուշացրել է Եվրոպայում ԻՊ կողմից իրագործվելիք հնարավոր ահաբեկչությունների մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կարող են խոշոր ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայում։ Այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտարարել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնրայթը։

«Սպասվում է, որ ԻՊ–ն կամ կրոնական ահաբեկչական այլ խմբավորումներ գրոհ կձեռնարկեն Եվրոպայի ինչ–որ հատվածում, որի նպատակը բնակչության շրջանում մեծ քանակությամբ զոհերի առկայությունը կլինի»,- ասել է Ռոբ Ուեյնրայթը շվեյցարական «Neue Zuercher Zeitung» պարբերականին տված հարցազրույցում։

Եվրոպական ոստիկանության տնօրենը շեշտել է, որ ներկայումս Եվրոպան բախվել է տաս տարվա մեջ ամենախոշոր ահաբեկչական սպառնալիքին։

Տնօրենը հավելել է, որ ահաբեկչություններ կարող են իրականացնել ոչ միայն գրոհայինների խմբերը։

«Վտանգ կա, որ գրոհը կիրականացնի միայնակ ահաբեկիչը»,– նշել է Ուեյնրայթը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը