Քաղաքական

19.02.2016 12:45

ՕԵԿ–ն ու Լևոն Զուրաբյանն անհասկանալի են համարել ՏԿԱԻՆ–ի տարանջատման նախագիծը

ՕԵԿ–ն ու Լևոն Զուրաբյանն անհասկանալի են համարել ՏԿԱԻՆ–ի տարանջատման նախագիծը

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ՝ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Քվեարկության է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցը, որով առաջարկվում է տարանջատել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը վարման կարգով իր ելույթի ժամանակ նշել է, որ ՕԵԿ-ի համար անհասկանալի է առաջարկվող նախագիծը, հետևաբար կուսակցությունը չի մասնակցի քննարկմանը:

ԱԺ արտահերթ ռեժիմով նման նախագիծ բերելն անհասկանալի է համարել նաև «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը.

«Սա անհարգալից վերաբերմունք է պատգամավորների նկատմամբ. այսքան ձգձգելուց հետո ի՞նչն էր խանգարում քննարկել նախագիծն առաջիկա նիստում»:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ դա կառավարության իրավունքն է:

Առաջարկն ընդունվել է 73 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։