Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի վարկ է հատկացրել` զենք գնելու համար
Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ է հատկացրել ռուսական զենք գնելու համար:
«Lenta.ru»-ի փոխանցմամբ` վարկը տրամադրվում է 10 տարի ժամկետով` մարումների արտոնյալ ժամանակահատված սահմանելով 2018 թվականը:
Վարկը Հայաստանը պետք է օգտագործի մինչև 2017 թվականը: Ըստ վարկային համաձայնագրի` Հայաստանը Ռուսաստանից կգնի «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի սարքավորումներ և ռազմամթերք, «Игла-С» զենիթային հրթիռային համակարգ և հրթիռներ, «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, «ТОС-1А» ծանր կրականետ համակարգեր` «ТЗМ-Т» տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, «9М113М» հրթիռներ, «РПГ-26» ականանետեր, «B-429Е» պայթուցիկներ, դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «Тигр» զրահամեքենաներ, ինժեներական և կապի միջոցներ:
Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի վարկ է հատկացրել` զենք գնելու համար
Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ է հատկացրել ռուսական զենք գնելու համար:
«Lenta.ru»-ի փոխանցմամբ` վարկը տրամադրվում է 10 տարի ժամկետով` մարումների արտոնյալ ժամանակահատված սահմանելով 2018 թվականը:
Վարկը Հայաստանը պետք է օգտագործի մինչև 2017 թվականը:
Ըստ վարկային համաձայնագրի` Հայաստանը Ռուսաստանից կգնի «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի սարքավորումներ և ռազմամթերք, «Игла-С» զենիթային հրթիռային համակարգ և հրթիռներ, «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, «ТОС-1А» ծանր կրականետ համակարգեր` «ТЗМ-Т» տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, «9М113М» հրթիռներ, «РПГ-26» ականանետեր, «B-429Е» պայթուցիկներ, դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «Тигр» զրահամեքենաներ, ինժեներական և կապի միջոցներ:
Աղբյուրը՝ «zham.am»