Օբաման հավանություն է տվել Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակմանն ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրենք է ստորագրել, որին հավանություն է տվել Կոնգրեսը: Այս մասին տեղեկացնում է «LifeNews»-ը:
Նոր փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառելու ԿԺԴՀ-ին ֆինանսական, տեխնոլոգիական, ռազմական կամ որևէ այլ նյութական օգնություն տրամադրող բոլոր անձանց և կազմակերպությունների նկատմամբ: Բացի այդ, օրենքը տարածվելու է նաև այն մարդկանց կամ կազմակերպությունների վրա, որոնք որևէ կերպ աջակցում են երկրում խոսքի ազատության և մարդու իրավունքների խախտմանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին ԿԺԴՀ-ն հրթիռի միջոցով արբանյակ ուղարկեց տիեզերք։ Միջազգային հանրությունը դատապարտեց Հյուսիսային Կորեայի այդ քայլը՝ մտահոգություն հայտնելով, որ հրթռրը կարող է միջուկային մարտագլխիկի կրիչ հանդիսանալ:

7or.am