Ռոգոզինն՝ Օբամային. «ՌԴ բանակը հաստատ երկրորդը չէ»
«Միգուցե ռուսական բանակն առաջինը չէ աշխարհում, բայց հաստատ երկրորդն էլ չէ, պարո՛ն նախագահ»,–«Թվիթթերի» իր միկրոբլոգում այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։
Հիշեցնենք՝ օրերս Օբաման Կալիֆոռնիայում կայացած ԱՄՆ–ԱՍԵԱՆ (Հարավարևելյան Ասիայի ասոցացիա) գագաթաժողովում հայտարարել էր, որ Սիրիայի մի խումբ ապստամբներ չեն կարող դիմակայել աշխարհում իր հզորությամբ երկրորդ բանակի զենքին՝ նկատի ունենալով ՌԴ–ին։
Ավելի վաղ էլ Օբաման Ռուսաստանը «տարածաշրջանային տերություն» էր անվանել։ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն էլ նշել էր, որ սրընթաց զարգացող Ռուսաստանն ու Չինաստանը մարտահրավեր են նետում ԱՄՆ–ին՝ դառնալով համաշխարհային կարգուկանոն սահմանող առաջնորդներ։ Իսկ ահա այս տարի փետրվարին, ներկայացնելով ԱՄՆ–ի բյուջեն, Քարթերը հայտարարեց, որ 2017–ինԱՄՆ–ը 4 անգամ կմեծացնի Եվրոպայի իր դաշնակիցներին տրվող ֆինանսական աջակցությունը։ Ներկայացնելով ռազմական բյուջեն՝ Պենտագոնի ղեկավարը շեշտեց, որ դա անհրաժեշտ է «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատճառով»։
Ռոգոզինն՝ Օբամային. «ՌԴ բանակը հաստատ երկրորդը չէ»
«Միգուցե ռուսական բանակն առաջինը չէ աշխարհում, բայց հաստատ երկրորդն էլ չէ, պարո՛ն նախագահ»,–«Թվիթթերի» իր միկրոբլոգում այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։
Հիշեցնենք՝ օրերս Օբաման Կալիֆոռնիայում կայացած ԱՄՆ–ԱՍԵԱՆ (Հարավարևելյան Ասիայի ասոցացիա) գագաթաժողովում հայտարարել էր, որ Սիրիայի մի խումբ ապստամբներ չեն կարող դիմակայել աշխարհում իր հզորությամբ երկրորդ բանակի զենքին՝ նկատի ունենալով ՌԴ–ին։
Ավելի վաղ էլ Օբաման Ռուսաստանը «տարածաշրջանային տերություն» էր անվանել։ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն էլ նշել էր, որ սրընթաց զարգացող Ռուսաստանն ու Չինաստանը մարտահրավեր են նետում ԱՄՆ–ին՝ դառնալով համաշխարհային կարգուկանոն սահմանող առաջնորդներ։ Իսկ ահա այս տարի փետրվարին, ներկայացնելով ԱՄՆ–ի բյուջեն, Քարթերը հայտարարեց, որ 2017–ին ԱՄՆ–ը 4 անգամ կմեծացնի Եվրոպայի իր դաշնակիցներին տրվող ֆինանսական աջակցությունը։ Ներկայացնելով ռազմական բյուջեն՝ Պենտագոնի ղեկավարը շեշտեց, որ դա անհրաժեշտ է «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատճառով»։
7or.am