Աշխարհ

18.02.2016 21:05


Ռադան դիտարկում է Ռուսաստանը Մոսկովիե անվանափոխելու նախագիծը

Ռադան դիտարկում է Ռուսաստանը Մոսկովիե անվանափոխելու նախագիծը

Ուկրաինական խորհրդարանը դիտարկում է օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանն անվանել Մոսկովիե։ Ինչպես նշվում է Գերագույն ռադայի կայքում, նախագիծն արդեն ներառվել է խորհրդարանի օրակարգ։

Օրինագծի հեղինակների կարծիքով «Русь» և «Россия» անուններն Ուկրաինայի տարածքի պատմական անվանումներն են։

«Լայֆնյուզի» փոխանցմամբ՝ եթե փաստաթուղթը հավանության արժանանա, ապա ստիպված կլինեն փոփոխություններ մտցնել նաև մի շարք օրենքներում, այդ թվում՝ Քրեական օրենսգրքում։ Նրանց համար, ովքեր կշարունակեն ՌԴ–ն Ռոսսիա անվանել, տուգանքներ կնախատեսեն։

Բացի այդ, շտկումներ կարվեն տեղեկատվական գործակալությունների, հեռուստատեսության և ռադիոյի, գովազդի մասին օրենքներում, նաև՝ աշխարհագրական անվանումներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը