Ճգնաժամի պատճառով ԻՊ ղեկավարները 500 դոլարի դիմաց ազատ են արձակում բանտարկյալներին
Ֆինանսական ճգնաժամը զգալիորեն խարխլում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը: «LifeNews»-ի փոխանցմամբ՝ նավթի փոխադրման ուղիների արգելափակումը, ֆինանսավորման կրճատումը, նվաճած քաղաքներում տիրող սովն ու ավերածությունը ստիպում են ԻՊ ղեկավարներին դիմել ծայրահեղ քայլերի:
Մասնավորապես, ահաբեկիչները ստիպված են 500 դոլարի դիմաց ազատ արձակել բանտարկյալներին: Նշվում է, որ նման գումարի դիմաց բանտից հնարավոր է ազատել «խալիֆաթի» չափանիշներով նույնիսկ ամենադաժան՝ պատժի մահապատժի դատապարտված մարդուն։

7or.am