Լրահոս

18.02.2016 17:47

Ավարտվել է Հանրաքվեի թիվ 4/05 տեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու գործով նախաքննությունը

Ավարտվել է Հանրաքվեի թիվ 4/05 տեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 34 հասցեում գտնվող, Սարաջևի անվան երաժշտական դպրոցում տեղակայված թիվ 4/05 տեղամասիհանձնաժողովի նախագահ Սերգեյ Ավագյանը խոչընդոտել է հիշյալ տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնողԳոհար Աբրահամյանի լիազորությունների իրականացմանը:

Մասնավորապես՝ հիշյալ տեղամասի նախագահ Ս. Ավագյանը նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, նկատել է, որ«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդ Գոհար Աբրահամյանը բջջային հեռախոսով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով տեսաձայնագրում է քաղաքացու հայտարարությունը:

Ս. Ավագյանը տեղեկանալով, որ Գոհար Աբրահամյանը տեսանկարահանմամբ արձանագրում է քաղաքացիներ Նինա Մակարյանի և նրա հարևանուհի Աշխեն Խալաֆյանի հայտարարությունը՝ վերջինիս դստեր Տաթևիկ Հարությունյանի Հայաստանից բացակայելու և նրա փոխարեն այլ անձի կողմից քվեարկած լինելու վերաբերյալ, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, տեղամասի նախագահը մոտեցել և Գ. Աբրահամյանի ձեռքից խլել է բջջային հեռախոսն ու նրան զրկել ընտրախախտումն արձանագրելու հնարավորությունից՝ այդ կերպ խոչընդոտելով է նրա` ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ և 31-րդ հոդվածներով նախատեսված լիազորությունների իրականացմանը:

Վերը նշված հանցավոր արարքը կատարելու համար Սերգեյ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի149-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտելուց հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարականհսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2016 թվականի փետրվարի 15-ին հաղորդագրություն էր տարածել, որանհայտ անձի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/05տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդհոդվածով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության կարգովընթացքը լուծելու համար:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հանրաքվեի գործընթացների հետ կապվածխախտումների փաստերով 2016 թվականի փետրվարի 18-ի դրությամբ քննվել են 33 քրեական գործեր, որոնցից 4-ըմեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 11 քրեական գործ կարճվել է, 1 քրեական գործ կասեցվել է, 2քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ մնացած 15 քրեական գործերից 4-ով՝ 4 անձ ներգրավել էորպես մեղադրյալ:

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։