Լրահոս

18.02.2016 17:35

Ֆիննախը հրաժարվում է զարգացման ֆոնդի միջոցներից` հօգուտ պետբյուջեի

Ֆիննախը հրաժարվում է  զարգացման ֆոնդի միջոցներից` հօգուտ պետբյուջեի

Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարությունը առաջարկել է փոխել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի՝ պետական կառավարչական հիմնարկների, ոչ առևտրային կամակերպությունների, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետությանը, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հարյուր տոկոս բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ՀՀ օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները և եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու դեպքում լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից 10 տոկոս մաս հանվում է հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդին:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է վերոհիշյալ կազմակերպություններից գանձվող լրացուցիչ գումարներից չկատարել մասհանում հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդի հաշվին, այլ դրանք ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական բյուջե:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։