Լրահոս

18.02.2016 17:35

Հանդիպում ապագա բժիշկների հետ

Հանդիպում ապագա բժիշկների հետ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում այսօր հանդիպեց Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողների հետ: Նա պատասխանեց ապագա բժիշկներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև մարզերի առողջապահական խնդիրների լուծմանը, մասնավորապես` բժշկական կազմակերպությունների երիտասարդ որակյալ կադրերով ապահովմանը: Ներկայացնելով մարզային նորակառույց բժշկական հաստատությունները` նախարարը մատնանշեց օրեր առաջ Մեղրիում բացված տարածաշրջանային նշանակության բժշկական կենտրոնը, որը ևս նեղ մասնագետների պակաս ունի: Նախարարի խոսքով` մասնագիտական գործունեության սկզբում հատկապես մարզում աշխատելը երիտասարդի կյանքում կարևոր հետք է թողնում` ապահովելով կայանալու, հմտությունները զարգացնելու հնարավորություն: Նա հորդորեց ուսանողներին հնարավորության դեպքում համադրել կրթությունը աշխատանքի հետ` վաղ տարիքից կլինիկական գործունեությանը, հիվանդանոցային կյանքին ծանոթանալու նպատակով:

«Բժիշկ լինելը հոգեվիճակ է և աշխատանքից պետք է ունենալ բավարարվածության զգացում»,- նկատեց առողջապահության նախարարը: Արմեն Մուրադյանն ուսանողների մասնակցությամբ նաև ուսուցողական վիրահատություն կատարեց: Ներկայացրեց միզապարկի ուռուցքի էնդոսկոպիկ լազերային վիրահատության նրբությունները:

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։