Լրահոս

18.02.2016 17:10

ՃՏՊ–ի մասնակիցները կարող են համաձայնության գալ առանց ապահովագրական ընկերությունների

ՃՏՊ–ի մասնակիցները կարող են համաձայնության գալ առանց ապահովագրական ընկերությունների

Ավտոտրանսպորտային պատահարների արդյունքում համաձայնեցված հայտարարագրով ելակետային տվյալների հավաքագրման գործընթացի պարզեցման և պատահարների արդյունքում առաջացող խցանումների նվազեցման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ պատահարի մասնակիցների համար ստեղծվել է առանց ապահովագրական ընկերությունների համաձայնությունը ստանալու համաձայնեցված հայտարարագիր լրացնելու և դրանից հետո պատահարի վայրից հեռանալու հնարավորություն՝ առանց ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ժամանմանը սպասելու: Պարզեցվել է պատահարի մասնակից վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրի միջոցով հավաքագրվող ելակետային տվյալների կազմը, հայտարարագրի լրացման հրահանգը: Համաձայնեցված հայտարարագրի ձևում ավելացվել են ապահովագրական ընկերությունների համաձայնությամբ և առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացված հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափերի (որոնք կսահմանվեն Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոններով) լրացման համապատասխան տողերը: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ընդհանուր վնասի չափը չի գերազանցում 50 հազար դրամը:

Կարևորելով ընդունված որոշումը՝ Հովիկ Աբրահամյանն, այնուհանդերձ, ԿԲ նախագահին առաջարկել է աշխատանքներ տանել ապահովագրական ընկերությունների հետ և բարձրացնել սահմանված գումարի շեմը՝ գոնե մինչև 100 հազար դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։