Աշխարհ

18.02.2016 16:30


Սիրիայի բանակն ազատագրել է Քենսաբբան՝ Լաթաքիայում ԻԼԻՊ–ի վերջին հենակետը (տեսանյութ)

Սիրիայի բանակն ազատագրել է Քենսաբբան՝ Լաթաքիայում ԻԼԻՊ–ի վերջին հենակետը (տեսանյութ)

Սիրիական կառավարական ուժերը, ՌԴ ՌՏՈւ–ի աջակցությամբ, ԻԼԻՊ–ի գրոհայիններից ազատագրել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Քենսաբբա քաղաքը՝ Լաթաքիայում ԻԼԻՊ–ի վերջին հենակետը։ Հատուկ գործողությանը, որի շնորհիվ այժմ ՍԱՀ բանակը կարող է հարձակում սկսել Իդլիբի հյուսիսարևմտյան ուղղությամբ, մասնակցել է 600 սիրիացի զինվորական։

Սիրիայում «LifeNews»–ի թղթակից Արթուր Կեբեկովի հաղորդմամբ՝ քաղաքի ազատագրմանը մասնակցել են թե՛ հրետանին, թե՛ զրահատեխնիկան, որի համար լեռնային շրջաններում առաջանալը բավական բարդ է, և թե՛ հետևազորը, որն իր վրա է վերցրել Քենսաբբայի շրջաններն ահաբեկիչներից մաքրելու հիմնական ծանրությունը։

Դամասկոսից 320 կմ հեռավորության վրա գտնվող Քենսաբբան Լաթաքիայի վերջին խոշոր քաղաքն էր, որը գտնվում էր ԻԼԻՊ–ի զինյալների վերահսկողության տակ։ Աղբյուրը նշում է՝ այն բոլոր զինյալները, որոնք ողջ են մնացել սիրիական զորքերի հետ բախումից հետո, փախել են Բիդամա քաղաքի ուղղությամբ։

Ավելի վաղ ՍԱՀ բանակին, ռուս օդաչուների աջակցությամբ, հաջողվել էր Լաթաքիայում ազատագրել միանգամից երեք գյուղ՝ Այն–Բասուրան, Շելեֆը և Բիլլահը։ Գյուղերի ճանապարհների ու շինությունների ականազերծումից հետո բնակիչներին կթույլատրվի վերադառնալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը