Աշխարհ

18.02.2016 14:48


Էրդողանի որդու դեմ Իտալիայում հետաքննություն է սկսվել

Էրդողանի որդու դեմ Իտալիայում հետաքննություն է սկսվել

Բոլոնիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահի որդու՝ 35-ամյա Բիլալ Էրդողանի դեմ, որը կասկածվում է փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ իտալական ԶԼՄ-ին հղումով։

«Ես կարող եմ հաստատել այդ տեղեկությունը»,- ռուսական գործակալությանն ասել է Բոլոնիայի դատախազության աշխատակիցը:

Աղբյուրը նշում է, որ Էրդողանի որդու դեմ գործ է բացվել թուրք գործարար Մուրաթ Հաքան Ուզանի դիմումի հիման վրա, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդներից է։

Ֆրանսիայում ապրող գործարարն Իտալիայի իշխանություններին խնդրել է հետաքննել փողերի ծագումը, որոնք Իտալիա է բերել Բոլոնիայում սովորող Բիլալ Էրդողանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը