Աշխարհ

18.02.2016 14:40


Չավուշօղլու. «Թուրքիան ու Արբեջանը համատեղ են գործում բոլոր հարցերում, այդ թվում՝ ԼՂ-ի»

Չավուշօղլու. «Թուրքիան ու Արբեջանը համատեղ են գործում բոլոր հարցերում, այդ թվում՝ ԼՂ-ի»

Բաքու այցելած Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն այսօր հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ ԱՊԱ–ի տեղեկացմամբ՝ նախատեսված են նաև այլ հանդիպումներ։

Նախարարն ընդգծել է, որ երկու երկրներն ավելի շատ պետք է միավորվեն ահաբեկչության տարբեր դրսևորումների դեմ պայքարում՝ հիշեցնելով, որ Անկարայի ահաբեկչության պատճառով հետաձգվել է Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը։

«Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են ավելի ընդլայնել երկկողմ հարաբերությունները... Միջազգային հարթակներում Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ է գործում։ Մենք համատեղ ենք գործում բոլոր հարցերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի»,- շեշտել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք՝ Էրդողանի այսօրվա այցը Բաքու չեղարկվել է Անկարայի ահաբեկչության պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը