Քաղաքական

18.02.2016 13:00

Ա. Մինասյան. «Խնդիրները, որ փորձում ենք լուծել ՀՅԴ-ի հետ, տևական ժամանակ են պահանջում»

Ա. Մինասյան. «Խնդիրները, որ փորձում ենք լուծել ՀՅԴ-ի հետ, տևական ժամանակ են պահանջում»

ՀՀԿ–ի համագործակցությունը Դաշնակցության հետ երկարատև կլինի։ Այս մասին այսօր, «vesti.am»–ի տեղեկացմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ժասել է ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը։

-Ես չեմ կարծում, որ որոշումներն ուշանում են. մենք հետևողական աշխատանքներ ենք կատարում, և մոտ ապագայում ամեն ինչ կավարտվի: Համագործակցությունը պետք է կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ բնույթ կրի: Այն խնդիրները, որ մենք փորձում ենք լուծել ՀՅԴ-ի հետ, դրանք տևական ժամանակ պահանջող ջանքեր են ենթադրում,լ և այդ տեսակետից ես կարծում եմ, որ մեր համագործակցությունը Դաշնակցության հետ երկարատև կլինի,-ասել է Մինասյանը:

Հարցին, թե ինչի շուրջ են այսքան երկար բանակցում ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, հանրապետական պատգամավորը պատասխանել է.

-Այն բոլոր խնդիրների, որոնք ծառացած են մեր երկրի առջև:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ հեռանալ ակտիվ քաղաքականությունից, պատգամավորը շեշտել է.

-Որոշողը ժողովուրդն է: Մենք ունենք ընտրություններ. ինչպես կորոշի ժողովուրդն, այնպես էլ կլինի:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։