Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց 2016 թվականի մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխվել 2016 թվականի մարտի 12-ը` շաբաթ օրը:
Հարցը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ, այսպիսով, որոշման համաձայն՝ մարտի 8-ի կապակցությամբ 4 օր կհանգստանան:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ այդ հարցն իր համար վիճելի է և կառավարության անդամներին առաջարկեց քննարկել այս հարցը.
«Ոնց որ բոլորիդ համար հաճելի էր, հա՞...Առաջարկում եմ՝ կանայք հանգստանան, տղամարդիկ՝ աշխատեն…անհանգստանան: Լավ, եթե դեմ չեք, ուղղակի հաստատենք»:
Մարտի 7-ը՝ ոչ աշխատանքային օր
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց 2016 թվականի մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխվել 2016 թվականի մարտի 12-ը` շաբաթ օրը:
Հարցը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ, այսպիսով, որոշման համաձայն՝ մարտի 8-ի կապակցությամբ 4 օր կհանգստանան:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ այդ հարցն իր համար վիճելի է և կառավարության անդամներին առաջարկեց քննարկել այս հարցը.
«Ոնց որ բոլորիդ համար հաճելի էր, հա՞... Առաջարկում եմ՝ կանայք հանգստանան, տղամարդիկ՝ աշխատեն…անհանգստանան: Լավ, եթե դեմ չեք, ուղղակի հաստատենք»:
Որոշումն ընդունվեց միաձայն։
7or.am