Քաղաքական

18.02.2016 12:25

Գործադիրը հավանության արժանացրեց. ԱԻՆ-ը և տարածքային կառավարումը տարանջատվում են

Գործադիրը հավանության արժանացրեց. ԱԻՆ-ը և տարածքային կառավարումը տարանջատվում են

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում գործադիր մարմինը հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով մասնավորապես, առաջարկվում է տարանջատել արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման ոլորտները:

Որոշմանը կից հիմնավորման մեջ նշվում է, որ օրինագծի նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ:

Կառավարության որոշմամբ՝ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին փետրվարի 19-ին՝ ժամը 12.00-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։