Լրահոս

08.10.2010 15:13


Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի առաջին ունկնդիրներին' դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ:

Հանդիպման մասնակիցների խնդրանքով Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա գործընթացին, ներկայացրել պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը:

Հանդիպման վերջում Գ.Պետրոսյանը պատասխանել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:

 

Այս խորագրի վերջին նյութերը