Լրահոս

18.02.2016 10:05


Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 17-ին և լույս 18-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շփման գծի հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (5 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

Այս խորագրի վերջին նյութերը