Լրահոս

18.02.2016 08:45

ՃՏՊ «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ

ՃՏՊ «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ

Փետրվարի 17-ին՝ ժամը 23.41-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Աբովյան խճուղու «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են «Mercedes C-class» մակնիշի 34 ZL 796 պ/հ (վարորդ Ա. Ս.), «Opel Astra» մակնիշի 34 ZL 965 պ/հ (վարորդ Ա. Ս.) և «ВАЗ-2112» մակնիշի 34 VM 261 պ/հ (վարորդ Մ. Հ) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ВАЗ-2112» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել, իսկ «Mercedes C-class» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Խ.-ը և Ա. Խ.-ը տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ Ա. Խաչատրյանը ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել, իսկ Ա. Խոջոյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։