Աշխարհ

17.02.2016 21:45


Իրաքի նավթային գործարանից վտանգավոր ռադիոակտիվ նյութ են գողացել

Իրաքի նավթային գործարանից վտանգավոր ռադիոակտիվ նյութ են գողացել

Չափազանց վտանգավոր ռադիոակտիվ նյութ են գողացել Իրաքի հարավում գտնվող նավթի վերամշակման գործարանից։ Այս մասին, ТАСС փոխանցմամբ, հայտարարել են երկրի իշխանությունները։ Դեպքը պատահել է դեռ 2015–ի նոյեմբերին, սակայն միայն այժմ է այդ մասին տեղեկացվել։

Կառավարությունը մտավախություն է հայտնել, որ հափշտակված նյութերը կարող են իբրև զենք օգտագործվել։ Մասնավորապես, դրանք կարող են հայտնվել «Իսլամական պետության» ահաբեկիչների ձեռքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը