Լրահոս

17.02.2016 18:45

Քննարկվել են խնամակալության և հոգաբարձությանն առնչվող հարցեր

Քննարկվել են խնամակալության և հոգաբարձությանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և մայրաքաղաքի վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:

Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված երեխաների խնամքի տրամադրման, բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ հաստատություններ երեխաների որդեգրման կարգերում սահմանված` քաղաքապետարանի համապատասխան բաժնի և վարչական շրջաններում գործող հանձնաժողովների գործառույթները:

Քննարկման ընթացքում ներկայացվել են առաջարկներ համագործակցության մեխանիզմների հստակեցման և սոցիալական աջակցության բաժինների հետ աշխատանքային ձևաչափի մշակման վերաբերյալ:

Բաժնի կողմից առաջարկվել է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների հետ աշխատանքներում ներգրավել սոցիալական աջակցության բաժիններին՝ անհատական վերականգնողական աշխատանքների կազմակերպման նպատակով: Քննարկվել են նաև նախորդ տարվա ընթացքում ի հայտ եկած առանձին խնդիրներ, և նախանշվել են դրանց լուծման ուղիները:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։