Լրահոս

17.02.2016 18:20

Հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ԵՄ ծրագրով հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ

Հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ԵՄ ծրագրով հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի   հափշտակություն կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալների համաձայն՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, 2012թ. ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով մշակվել է «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» ծրագիրը և ներկայացվել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ, որն իրականացնելու համար ստացել են դրամաշնորհ, որից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել՝ Եվրոպական միության պատվիրակությանը որպես տուժող ճանաչելու մասին, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ: Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։