Աշխարհ

17.02.2016 21:05


Ճապոնացի դերասանը թատերական փորձի ժամանակ մահացու հարված է ստացել

Ճապոնացի դերասանը թատերական փորձի ժամանակ մահացու հարված է ստացել

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ճապոնիայի Տոկիոյի թատրոններից մեկում: «Guardian»-ի փոխանցմամբ` փորձի ժամանակ որովայնի հատվածում սամուրայական սրի հարվածից մահացել է 33-ամյա Դայիգո Քաշինոն: Ուշագրավն այն է, որ նրա գործընկերներից ոչ մեկը չի նկատել` երբ է տղամարդը մահացու հարված ստացել:

«Հանկարծակի տեսանք, որ Քաշինոն պառկած է հատակին և գալարվում է ցավից: Նա բարձրաձայն տնքում էր, և մենք շտապօգնություն կանչեցինք: Ցավոք, երբ բժիշկները ժամանեցին, արդեն ուշ էր», - պատմել է մահացածի գործընկերներից մեկը:

Տեղի ունեցած ողբերգության գործով տարվում է քննություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը