Լրահոս

17.02.2016 13:50

Օձունի առաջին դպրոցի երրորդ դասարանն անվանակոչվեց անհայտ կորած Հրաչյա Սարյանի անունով

Օձունի առաջին դպրոցի երրորդ դասարանն անվանակոչվեց անհայտ կորած Հրաչյա Սարյանի անունով

Անհայտ կորած անձանց խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ նրանց հարազատների կողմից, սակայն սկսած 1992թ.-ից մինչ օրս անհայտ կորած անձանց խնդրին լուծում չի տրվել ոչ մարդասիրական առումով, ոչ էլ, առավել ևս, իրավական առումով: Մինչ օրս անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը մնում է չլուծված, իսկ նրանց հարազատների կյանքը վերածվել է անվերջ սպասման և անհատնելի հույսի:

2016 թ. փետրվարի 12-ին Լոռու մարզի Օձուն գյուղի առաջին դպրոցի երրորդ դասարանն անվանակոչվեց 1994թ.-ի ապրիլի 20-ին անհայտ կորած Հրաչյա Սարյանի անունով: Դասարանի անվանակոչման առթիվ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում, որի ժամանակ Հրաչյա Սարյանի մասին հիշողություններով և հարգանքի խոսքերով կիսվեցին Հրաչյայի ուսուցչուհիներն ու դասընկերները: Թումանյանի շրջանի երկրապահ կամավորական ջոկատի կողմից Հայաստանի երկրապահի հուշամեդալով պարգևատրվեցին անհայտ կորած Հրաչյա Սարյանի մայրը և զոհված ազատամարտիկ Արշավիր Կոստանյանի մայրը:

Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2015 թ.-ի ներկայացրած տվյալների Կազմակերպության՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակներում հաշվառվել են 4496 անհայտ կորած անձինք, որոնցից 405-ը՝ Հայաստանից, 372-ը՝ Լեռնային Ղարաբաղից: Ըստ պաշտոնական տվյալների՝ 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 մարդ, որից զինծառայող՝ 224, խաղաղ բնակչություն՝ 213: ԼՂՀ-ից ընդհանուր թվով անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250՝ զինծառայող, 473՝ խաղաղ բնակիչ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։