Քաղաքական

17.02.2016 13:32

Նորք Մարաշի զինված հանցախմբի գործով կալանավորված ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել

Նորք Մարաշի զինված հանցախմբի գործով կալանավորված ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել

Նորք Մարաշ վարչական շրջանում հայտնաբված զինված խմբի գործով կալանքի տակ գտնվող ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը արդեն 2 օր է անժամկետ հացադուլ է հայտարարել:

Այս մասին «Tert.am»-ը տեղեկացավ նրա փաստաբան Լիանա Բալյանից: Վերջինս նշեց, որ ազատամարտիկը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալ:

«Նրան անօրինական են պահում կալանքի տակ և անօրինական են երկրորդ անգամ կալանքի ժամկետը երկարաձգում: Նշեմ, որ մենք բողոքարկել ենք կալանքի մասին առաջին որոշումը մինչև անգամ Վճռաբեկ դատարանում, սակայն մինչ օրս պատասխան չունենք»,-ասաց նա:

Նշենք, որ կալանքը որպես խափանման միջոց երկրորդ անգամ երկարաձգվել է փետրվարի 5-ից: Աղասի Մարտիրոսյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 007 խցում, որը, ինչպես նշեց փաստաբանը, «նախատեսված է քաղաքական բանտարկյալների համար»:

Աղբյուրը՝ «Tert.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։