Քաղաքական

17.02.2016 12:15

ԱԺ–ում քննարկվում է ՀԿ-ների մասին փոփոխված օրենքը

ԱԺ–ում քննարկվում է ՀԿ-ների մասին փոփոխված օրենքը

ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են. քննարկվում են ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի նշել է, որ նախագծում դրական կետեր առկա են։ Վարդանյանը հատկապես կարևորել է օրենքում իրականացված այն փոփոխությունը, որը ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել: Բացի այդ, ՀԿ-ների գրանցման կարգը դյուրացվում է, հնարավոր է դառնում ներգրավել կամավորների, նաև սահմանափակ թվով անդամներ ունեցող ՀԿ-ների ստեղծման հնարավորություն է տրվում, ինչը, ըստ նրա, կարևոր է գիտական աշխատանքով զբաղվող ՀԿ-ների համար:

«Քանի որ ՀԿ-ներն ունեն ֆինանսական խնդիրներ, դրանով կլուծվեն այդ ֆինանսական խնդիրերը»,- նշել է է. Վարդանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։